Վիդալը մոտ է Բարսելոնան լքելուն

10:42 17.06.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է հեռանալ ակումբից այս ամռանը, հաղորդում է Sport.es-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա չիլիացին Չինաստանից շահավետ առաջարկ է ստացել և հակված է ընդունել այն։

Կիսապաշտպանը հասկանում է, որ Ֆրենկի դե Յոնգի ժամանումից հետո իր խաղաժամանակը կկրճատվի, այդ պատճառով մտածում է թիմի փոփոխության մասին։

«Բարսելոնան» նախորդ ամռանը Վիդալին գնել էր «Բավարիայից» 18 միլիոն եվրոյով։ 2018/19 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 53 հանդիպման՝ խփելով երեք գոլ և կատարելով յոթ արդյունավետ փոխանցում։

Share |

Լրահոս

Loading...