ESPN. Լուիս Սուարեսը՝ թիվ մեկ սպորտային չարագործ

22:25 17.06.2019

ESPN պարբերականը «Թվիթերում» հրապարակել է Head in the Game թողարկման ունկնդիրների վարկածով Թոփ-10 գլխավոր սպորտային չարագործներին: 

Ցանկում առաջին տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը բացի արդյունավետությունից՝ աչքի էր ընկնում նաև մրցակիցներին կծելով: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» նախկին սկանդալային ֆուտբոլիստ Ջոի Բարթոնն է: Եռյակը եզրափակում է լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը:

Սպորտային գլխավոր չարագործների ամբողջական տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Լուիս Սուարես (ֆուտբոլ)

2. Ջոի Բարթոն (ֆուտբոլ)

3. Մայք Թայսոն (բռնցքամարտ)

4. Ժոզե Մոուրինյու (ֆուտբոլ, մարզիչ)

5. Դիեգո Կոստա (ֆուտբոլ)

6. Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսեր (բռնցքամարտ)

7. Սերխիո Ռամոս (ֆուտբոլ)

8. Դևիդ Ուորեն (կրիկետ)

9. Դիեգո Մարադոնա (ֆուտբոլ)

10. Ռոյ Քին (նախկին ֆուտբոլիստ, մարզիչ)

Share |

Լրահոս

Loading...