Չելսին մերժել է իսպանական ակումբների առաջարկները Վիլիանին գնելու համար

20:21 17.06.2019

Լոնդոնի «Չելսին» երկու առաջարկ է ստացել Վիլիանի համար։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար «կապույտներին» առաջարկ են արել «Բարսելոնան» և Մադրիդի «Աթլետիկոն»։ Երկու թիմերն էլ 35 միլիոն ֆունտ ստերլինգ են առաջարկել 30-ամյա բրազիլացու համար, սակայն «Չելսին» մերժել է։

Վիլիանի պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականի ամռանը։ «Չելսին» ցանկանում է ամեն գնով պահել նրան թիմում՝ չնայած այն փաստին, որ գալիք ամառ նա կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով՝ անվճար։

«Չելսիում» հույս ունեն երկարաձգել բրազիլացի ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը։ Էդեն Ազարի հեռանալուց հետո լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները չեն ցանկանում հարձակման գծի ևս մեկ ֆուտբոլիստի կորցնել։

Վիլիանը հանդես է գալիս «Չելսիի» կազմում 2013 թվականից։ Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 56 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...