Մեկնարկել է Բանանցի հավաքը թուրքական Կարթեփե քաղաքում

19:19 18.06.2019

«Բանանցի» ֆուտբոլիստներն ու մարզիչները ժամանել են Ստամբուլի մերձակայքում գտվող Կարթեփե քաղաք, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն՝ նախապատաստվելով եվրագավաթային հանդիպումներին։

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, առաջիկա 14 օրերին թիմը կհանգրվանի «Green Park Resort» հյուրանոցում:

Թիմն արդեն անցկացրել է իր առաջին մարզումն՝ անձրևի ներքո:Նախատեսվող ընկերական խաղերի մասին «Բանանցի» մամուլի քարտուղարությունը կտեղեկացնի լրացուցիչ:

Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» կմրցի Սերբիան ներկայացնող «Չուկարիչկիի» հետ:

Share |

Լրահոս

Loading...