Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Իտալիային

23:13 18.06.2019

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն այսօր՝ հունիսի 18-ին, ընկերական խաղում մրցել է Իտալիայի հետ և 2։1 հաշվով հաղթանակ տարել։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Մեր ընտրանու կազմում խփած գոլերով աչքի են ընկել Էնրիկե Կոստա դա Սիլվան և Սարո Գալստյանը:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն Իտալիայի ընտրանու հետ ևս ընկերական խաղ կանցկացնի վաղը՝ հունիսի 19-ին։

Հիշեցնենք՝ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ իտալական Նովարա քաղաք են մեկնել հետևյալ խաղացողները՝

Սարգիս Ասկաջյան` «ՍԺՀ» (Լիբանան)

Արթուր Մկրտչյան` «Լեո»

Գարեգին Մաշումյան` «Լեո»

Սարո Գալստյան` «Լեո»

Հակոբ Ուզունյան` «Լեո»

Անդրանիկ Կարապետյան` «Լեո»

Սարգիս Նասիբյան` «Լեո»

Գոռ Սարգսյան` «Լեո»

Էնրիկե Կոստա Դա Սիլվա` «Արմենիա Թրավել»

Համլետ Մանուկյան` «ԶԻԿ» (Եկատերինբուրգ, Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան` «Սիգմա» (Կոպեյսկ, Ռուսաստան)

Ռաֆիկ Բաղդասարյան` «Բլիկ» (Ռուսաստան)

Մամիկոն Ոսկանյան` «Ֆակել» (Սուրգուտ, Ռուսաստան)

Սարգիս Մարգարյան` «Բորիսով -900» (Բելառուս)

Share |

Լրահոս

Loading...