Պաշտոնական․ Իսպանացի մասնագետը գլխավորեց Լոռին

18:51 18.06.2019

Իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան նշանակվել է «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է Վանաձորը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը։

Այսօր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը երկրպագուներին և ֆուտբոլիստներին է ներկայացրել նորանշանակ գլխավոր մարզչին, ստորագրվել է պայմանագիրը:

Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:

45-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել 3 օգնականների և մեկ ֆիզիոթերապևտի հետ, որոնց մասին ակումբի մամուլի քարտուղարությունը կհայտնի առաջիկայում:

 

Share |

Լրահոս

Loading...