Նոր լուսանկարներ Մխիթարյանի հարսանեկան արարողությունից

13:29 18.06.2019

Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու իր սիրելիի՝ 24-ամյա Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունն ամենաքննարկվող թեմաներից է։ Զույգն, ինչպես հայտնի է, պսակադրության արարողությունն անցկացրել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

Պսակադրության գեղեցիկ արարողությունից և հաջորդած խնջույքից ֆուտբոլիստը նաև տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկին կից գրել է․ «Ստեղծված իրար համար»:

Մխիթարյանի ընտրյալի՝ Բեթիի իրական անունն Իզաբելլա է, նա ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետը, սովորել է նաև Կանադայում:

Ներկայացնում ենք լուսանկարներ երեկվա արարողությունից, որոնք, հավանաբար, դեռ չեք տեսել․

 

Share |

Լրահոս

Loading...