Շանսերը մինիմալ են․ Պաչաջյանն արձագանքել է ՉԼ-ի վիճակահանությանն Արարատ-Արմենիայի համար

18:32 18.06.2019

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կուռ կոլեկտիվ ունի, բայց շվեդական ԱԻԿ-ի հետ շանսերը մինիմալ են։ Այս տեսակետն է հայտնել Հայաստանի Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որը տևական ժամանակ է՝ բնակվում է Շվեդիայում։

«Հայաստանի չեմպիոնը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում կմրցի Շվեդիայի գործող չեմպիոն ԱԻԿ-ի հետ։

Հ.Գ. «Արարատ-Արմենիան» Մինասյանի գլխավորությամբ կուռ կոլեկտիվ է, բայց պետք է նշեմ, որ շանսերը մինիմալ են»,- գրել է Պաչաջյանը, որն անցած տարվա նոյեմբերից գլխավորում է շվեդական «Լինշոպինգի» մինչև 17 տարեկանների թիմը՝ միաժամանակ խաղալով նաև այդ ակումբի կազմում:

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին հանդիպումը Մինասյանի թիմը կանցկացնի հուլիսի 9-ին, ամենայն հավանականությամբ՝ Երևանում։

Հիշեցնենք, որ 2018/19 մրցաշրջանի արդյունքներով Հայաստանի Բարձրագույն խմբին առաջին անգամ մասնակցած «Արարատ-Արմենիան» վերջին տուրում հաղթեց «Բանանցին» ու «Փյունիկի» նկատմամբ ընդամենը 1 միավորի առավելությամբ հռչակվեց չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...