Միջազգային բռնցքամարտին առաջարկում են ճգնաժամից դուրս գալու ուղիներ

14:43 18.06.2019

Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) ղեկավարությունը փնտրում է ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիներ։

Դրանում խոշորագույն մարզական կառույցներից մեկը հայտնվեց այն բանից հետո, երբ մայիսին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը կառույցին զրկեց կարգավիճակից և Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի կազմակերպչի կարգավիճակից:

ԱԻԲԱ-ի ղեկավարների մի մասն արդեն լուրջ պահանջներ է ներկայացրել ֆեդերացիայի ժամանակավոր նախագահ Մուհամեդ Մուստահսանին՝ հիմնականում կապված ՄՕԿ-ի նստաշրջանի նախաշեմին անգործության հետ, որի ժամանակ պետք է հաստատվի գործկոմի որոշումը: Իսկ այդ գործընթացի շրջանակներում ամենաաղմկոտ գաղափարը Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար Ումար Կրեմլյովինն է։

ԱԻԲԱ-ի գործկոմի կազմում ընդգրկված Կրեմլյովը նախաձեռնել է Բռնցքամարտի համաշխարհային հիմնադրամի ստեղծումը՝ աջակցելու ինչպես օլիմպիական, այնպես էլ պրոֆեսիոնալ բռնցքամարտին: Եկատերինբուրգում` անցած հանգստյան օրերին ավարտված Բռնցքամարտի երկրորդ համաշխարհային ֆորումի (առաջինը տեղի է ունեցել անցյալ տարի Սոչիում) հետ կապված առավել ռեզոնանսային նորությունը դարձել է մոտ ժամանակներս բռնցքամարտի համաշխարհային հիմնադրամ հիմնելու ծրագրերի մասին լուրը: Դրա ստեղծման նախաձեռնողը Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովն է։


Ումար Կրեմլյովը

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով Կրեմլյովին, «հիմնադրամի գրանցումն արդեն մեկնարկել է Լոզանում» և «կարծես հուլիսից այն կսկսի գործել»: Կրեմլյովն իր գաղափարն ուղղակիորեն կապում է ԱԻԲԱ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ: Ճգնաժամային իրավիճակն առաջացավ այն պահից, երբ ՄՕԿ-ն անժամկետ որակազրկեց միջազագային ամենախոշոր ֆեդերացիաներից մեկին:

16 մլն դոլարի պարտք կուտակած ԱԻԲԱ-ի գործունեությունը ՄՕԿ-ը ճանաչել է «օլիմպիական խարտիային և էթիկական օրենսգրքին չհամապատասխանող» և «օլիմպիական շարժման համար լուրջ իրավաբանական, ֆինանսական եւ հեղինակության ռիսկեր պարունակող»: ՄՕԿ-ի գործկոմի որոշումը, սակայն, ֆորմալ առումով վերջնական չէ։ Այն դեռ պետք է հաստատի կառույցի բարձրագույն մարմինը։

«Բռնցքամարտի հարցը» կքննարկվի ՄՕԿ-ի նստաշրջանում, որը տեղի կունենա հունիսի 24-26-ը: Տեսականորեն այն կարող է չեղարկել ԱԻԲԱ-ի նկատմամբ պատժամիջոցները, եթե համարի, որ այդ կառույցում տեղի են ունենում գործընթացներ, որոնք վկայում են ժողովրդավարացման և ճգնաժամից դուրս գալու արդյունավետ ուղիների կոլեկտիվ որոնման մասին:

ԱԻԲԱ-ի գործադիրի շրջանակներում առավել նկատելի է մնում Ումար Կրեմլյովը: Գարնանը նա պատրաստակամություն հայտնեց մարել ԱԻԲԱ-ի 16 մլն. դոլարը գերազանցող պարտքերը, իսկ մայիսին արդեն ՄՕԿ-ի Գործկոմի՝ ԱԻԲԱ-ի համար աղետալի ավարտից հետո, պարոն Կրեմլյովը հանդես եկավ հայտարարությամբ, որում կոչ արեց «ԱԻԲԱ-ի ներսում հսկայական բարեփոխումներ իրականացնել», որպեսզի «արմատապես փոխի ծանր իրավիճակը» և նշի այդ բարեփոխման ուղղությունները:

Բացի այդ, նա հաստատել է, որ նախկինի պես պատրաստ է մարել ԱԻԲԱ-ի պարտքերը ՝ ստեղծելով «հատուկ հիմնադրամ». դրանում «մարդիկ, ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք անտարբեր չեն բռնցքամարտի նկատմամբ, միջոցներ կներգրավեն»:

«Կոմերսանտ»-ին պատմելով բռնցքամարտի համաշխարհային հիմնադրամի մասին՝ Ումար Կրեմլյովը, որը կգլխավորի այն, ասել է, որ «բացարձակ թափանցիկ կառույցը» «կաջակցի և օլիմպիական, եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտին» ՝ «հավաքագրելով միջոցներ ամբողջ աշխարհից»:

Կրեմլյովը նկատել է, որ «արդեն շատերն են ցանկանում ներդրումներ կատարել հիմնադրամում. դրանք և բռնցքամարտի կառույցներ են և գործարարներ»: Խոսելով հիմնադրամի գործունեության ուղղությունների մասին ՝ նա ընդգծել է, որ «դրանք կլինեն ներդրումներ տարբեր շրջաններում բռնցքամարտի զարգացման գործում, օգնություն բռնցքամարտիկներին, մարզիչներին, ինչպես նաև ենթակառուցվածքների շինարարություն»:

Հիմնադրամի ստեղծման նախաձեռնությանն արդեն հասցրել են հրապարակայնորեն աջակցել բռնցքամարտի աշխարհում շատ ազդեցիկ կերպարներ, ընդ որում, խոսքը պրոֆեսիոնալ բռնցքամարտի եւ չորս խոշորագույն կազմակերպությունների մասին է:

 

Աղբյուր` kommersant.ru
Share |

Լրահոս

Loading...