Պաշտոնական. Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Արագած

13:56 18.06.2019

Նորաստեղծ «Արագածը» շարունակել է համալրել թիմի շարքերը:

Ակումբը պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ, «Բանանցի», «Գանձասար-Կապանի», «Արարատի» նախկին խաղացող Հայկ Սարգսյանի հետ: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս: Այս մասին հաղորդում է ակումբի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Արագածը» մասնակցելու է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը:

Share |

Լրահոս

Loading...