Արարատի 3 ֆուտբոլիստներ հեռացան ակումբից

15:59 18.06.2019

«Արարատի» ֆուտբոլիստներ Հայկ Սարգսյանը, Օրբելի Համբարձումյանը և Վահե Չոփուրյանն այլևս «Արարատում» չեն: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամլո ծառայությունը:

Լրացել են Օրբելի Համբարձումյանի և Հայկ Սարգսյանի պայմանագրերի ժամկետները, իսկ Վահե Չոփուրյանի հետ երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը:

«Արարատ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ու հաջողություն մաղթել կարիերայի հետագա ընթացքում: 

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը այսօր տեղափոխվեց նորաստեղծ «Արագած»:

Share |

Լրահոս

Loading...