Արագածը հայտարարեց օրվա երկրորդ ձեռքբերման մասին

14:57 18.06.2019

Նորաստեղծ «Արարագած» ակումբը, որը 2019/20 մրաշրջանում ելույթ է ունենալու Հայաստանի առաջին խմբի առաջնությունում, թիմ է ձևավորում: Աշտարակը ներկայացնող ակումբն այսօր արդեն հայտարարել է 2-րդ ձեռքբերման մասին: 

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Վարազդատ Ավետիսյանի թիմի գույները պաշտպանելու է «Լոռիի» նախկին դարպասապահ Սամվել Հունանյանը: Ավելի վաղ հայտարարվել էր Հայաստանի Երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Հայկ Սարգսյանի տեղափոխության մասին:

24-ամյա դարպասապահը կարիերայի ընթացքում հանդես է եկել Երևանի «Փյունիկում», պաշտպանել է Հայաստանի Մ-19 հավաքականի դարպասը:

Share |

Լրահոս

Loading...