ՉԼ. Արարատ-Արմենիան իմացավ իր մրցակցին

16:37 18.06.2019

Շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում ընթանում է Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» իմացավ իր մրցակցին:

Վարդան Մինասյանի թիմը առաջին փուլում կխաղա շվեդական ԱԻԿ-ի հետ:

Հիշեցնենք, որ 2018/19 մրցաշրջանի արդյունքներով Հայաստանի Բարձրագույն խմբին առաջին անգամ մասնակցող «Արարատ-Արմենիան» վերջին տուրում հաղթեց «Բանանցին» ու «Փյունիկի» նկատմամբ ընդամենը 1 միավորի առավելությամբ հռչակվեց չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...