Ռոդրիի փոխարեն Աթլետիկոն դիտարկում է Ռեալի և Արսենալի կիսապաշտպաններին գնելու տարբերակը

19:39 18.06.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»։ 

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին, «ռոխիբլանկոսները» Ռոդրիի հեռանալու դեպքում ջանքեր կգործադրեն գնելու Լոնդոնի «Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակային։ Մադրիդյան ակումբը հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեի ծառայություններով։ Սակայն վերջինիս տեղափոխությունը այդքան էլ հավանական չի թվում։ «Աթլետիկոն» փորձելու է կենտրոնանալ Ջակային գնելու վրա։ 

Հաղորդվում է, որ Սիմեոնեի թիմին Լյորենտեին գնելու մտքից հետ է պահում նրա տրանսֆերային բարձր արժեքը։ «Արքայական» ակումբը իր ֆուտբոլիստի համար պահանջում է 50 միլիոն եվրո։ 

Նշենք, որ Գրանիտ Ջական ավարտված մրցաշրջանում «Արսենալի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 

Share |

Լրահոս

Loading...