Բոլտ. Մանչեսթեր Յունայթեդը պետք է թիմը Պոգբայի շուրջ կառուցի

01:06 18.06.2019

Յամայկացի արագավազորդ, Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն Ուսեին Բոլտը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է թիմը կառուցի կիսապաշտպան Պոլ Պոգբայի շուրջ։

«Պոգբան իմ ընկերներ է, և ես նրա մեծ երկրպագուն եմ։ Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է թիմը նրա շուրջ կառուցի։ Գիտեմ, թե նա ինչպես կարող է խաղալ։ Եթե նրան շրջապատեն ճիշտ ֆուտբոլիստներ, ինչպես «Յուվենտուսում», նա անհավանական կլինի։ Ֆրանսիայի հավաքականում նա պարզապես ֆանտաստիկ է», - Բոլտի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Բոլտը մի քանի ընկերական խաղի մասնակցեց ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներսի» կազմում, սակայն չկարողացավ համաձայնության հասնել պայմանագրի շուրջ և հեռացավ թիմից։ Յամայկացին հունվարին հայտարարեց, որ չի շարունակի ֆուտբոլային կարիերան։

Share |

Լրահոս

Loading...