Սեբալյոսը կեղծիք է անվանել Զիդանի հետ կոնֆլիկտի մասին լուրերը

10:22 18.06.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հերքել է իսպանական ԶԼՄ-ների տարածած լուրերը իր ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի միջև կոնֆլիկտի մասին: 

«Որոշ ԶԼՄ-ներում, որոնք չեմ էլ ուզում թվարկել, հայտնված ինֆորմացիայի վերաբերյալ ցանկանում եմ ասել, որ «Ռեալի» մարզչական շտաբից որևէ մեկի հետ իմ ոչ մի անձնական զրույց հանրությանը հասանելի չի դարձել: Ես կտրականապես հերքում եմ այն արտահայտությունները, որոնք վերագրվել են ինձ: Չափազանց ոչ պրոֆեսիոնալ ու ոչ խելամիտ է նման ստահոդ լուրեր հրապարակելը: Հատկապես այն ժամանակ, երբ մենք Իսպանիայի հավաքականի հետ պայքարում ենք այնպիսի կարևոր մրցաշարում, ինչպիսին Եվրոպայի երիտասարդական առաջնությունն է», - «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Սեբալյոսը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը հաջորդ մրցաշրջանի համար հույսեր չի կապում 22-ամյա ֆուտբոլիստի հետ, իսկ անձամբ ֆուտբոլիստը չի ցանկանում աշխատել նրա գլխավորությամբ:

Share |

Լրահոս

Loading...