Ամերիկայի գավաթ. Չիլին չնկատեց Ճապոնիային (տեսանյութ)

09:17 18.06.2019

Ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Չիլիի հավաքականը մրցեց Ճապոնիայի թիմի հետ։

Խաղը տեղի ունեցավ Սան Պաուլուի «Մորումբի-Սիսերու Պոմպեու Դե Տոլեդոյի» մարզադաշտում և ավարտվեց չիլիացիների հաղթանակով՝ 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդուարդո Վարգասը, մեկական անգամ աչքի ընկան Էրիկ Պուլգարն ու Ալեքսիս Սանչեսը, որը գոլ չէր խփել ընթացիկ տարվա հունվարից:

78-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտից հեռացել է չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, որը հանդես է գալիս իսպանական «Բարսելոնայում»: Չիլիացիները հաղթելով ճապոնացիներին՝ վաստակեցին երեք միավոր և C խմբում առաջատարի դիրքը կիսեցին Ուրուգվայի հավաքականի հետ:

Հաջորդ տուրում Չիլիի ազգային թիմը Էկվադորի հավաքականի հետ կհանդիպի հունիսի 22-ին, իսկ Ուրուգվայը հունիսի 21-ին կխաղա Ճապոնիայի հետ: 

Share |

Լրահոս

Loading...