Sky Sports. Կոուտինյոն կմերժի Մանչեսթեր Յունայթեդին

10:00 18.06.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից:

Mundo Deportivo-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Sky Sports-ը հայտնում է, որ ֆուտբոլիստը կհրաժարվի տրանսֆերից՝ հարգելով «Լիվերպուլին», որի կազմում հանդես է եկել 2013-2018 թվականներին:

Այժմ ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի կազմում հանդես է գալիս Ամերիկայի Գավաթի խաղարկությունում։

Հիշեցնենք, որ 2018-ի ձմռանը 27-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիվերպուլից» 145 միլիոն եվրոյի դիմաց։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։

Նախորդ մրցաշրջանում Կոուտինյոն անց է կացրել 54 հանդիպում՝ խփելով 11 գնդակ և կատարելով 5 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...