Դե Լիգտը հրաժարվել է տեղափոխվել Բարսելոնա

23:45 18.06.2019

Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մաթիաս Դե Լիգտը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»։ 

Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, ֆուտբոլիստին նման որոշում կայացնելու խորհուրդ է տվել նրա գործակալը՝ Մինո Ռայոլան։ Վերջինս ասել է Դե Լիգտին, որ առավել շահավետ առաջարկներ կան «Բավարիայից» ու «Յուվենտուսից» և ՊՍԺ-ից։ 

Ավարտված մրցաշրջանում 19-ամյա հոլանդացին մասնակցել է 55 հանդիպման ակումբային մակարդակով։ Դե Լիգտը 7 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում է կատարել այդ խաղերում։ «Այաքսի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։ 

Դե Լիգտի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։ Հոլանդիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ 

Share |

Լրահոս

Loading...