Սիմեոնեն հաստատել է, որ Աթլետիկոն ցանկանում է գնել Ֆելիշին

22:08 18.06.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի ժխտել, որ ակումբը աշխատանքներ է տանում «Բենֆիկայի» հարձակվող ժոոու Ֆելիշին գնելու ուղղությամբ։ 

«Մենք աշխատում ենք Ֆելիշի տրանսֆերի ուղղությամբ։ Նա տարբերակներից մեկն է։ Պատմականորեն ստացվել է այնպես, որ մենք գնում ենք երիտասարդ ֆուտբոլիստների և աճեցնում ենք նրանց, ինչպես դա եղավ Օբլակի, Խիմենեսի և Գրիզմանի պարագայում։ Մեզ պետք են երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր իրականություն կդարձնեն մեր նպատակները»,-արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Abola-ն։ 

Հիշեցնենք, որ վերջին օրերին լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ֆելիշը արդեն իսկ Մադրիդում է և բուժզննում է շուտով անցնելու «ռոխիբլանկոսներին» միանալու համար։ Ավելի ուշ «Բենֆիկան» պաշտոնական հայտարարության միջոցով ժխտեց այս տեղեկությունը՝ այն որակելով որպես անհեթեթություն։ 

Ժոաո Ֆելիշը 19 տարեկան է։ Վերջերս նա իր նորամուտը նշեց նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ 

Share |

Լրահոս

Loading...