ՉԼ. Որակավորման առաջին փուլի վիճակահանությունը՝ ուղիղ

16:17 18.06.2019

Երևանի ժամանակով 16:30-ին շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կկայանա Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանն այս տարի մրցաշարում ներկայացնելու է «Արարատ-Արմենիան»:

Որակավորման առաջին փուլին մասնակցելու է 32 թիմ, որոնք բաժանվել են 3 խմբի: Յուրաքանչյուր խմբի համար ձևավորված է 2 զամբյուղ: «Արարատ-Արմենիան» 1-ին խմբում է:

Մեր չեմպիոնից բացի այս խմբում են նաև՝

«Աստանան» (Ղազախստան),

«Լուդոգորեցը» (Բուլղարիա),

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա),

«Շկենդիա» (Մակեդոնիա),

ԱԻԿ (Շվեդիա)

«Սուդուվա» (Լիտվա)

«Կլուժ» (Ռումինիա)

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

«Նոմմե Կալյու» (Էստոնիա)

«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցն առաջին 5 թիմերից մեկն է: Որակավորման առաջին փուլի առաջին խաղերը նախատեսված են հուլիսի 9-ին և 10-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 16-ին և 17-ին:

Վիճակահանության ընթացքին ուղիղ հետևեք ԱՅՍՏԵՂ.

 

Share |

Լրահոս

Loading...