ԵԼ. Հայկական թիմերն իմացան իրենց մրցակիցներին

17:42 18.06.2019

Հունիսի 18-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայկական ակումբներն իմացան իրենց մրցակիցներին.

«Փյունիկ» - «Շկուպի» (Մակեդոնիա)

«Բանանց» - «Չուկարիչկա» (Սերբիա)

«Ալաշկերտ» - «Մակեդոնիա Սկոպյե» (Մակեդոնիա)

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 18-ին:

«Փյունիկը» Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում 60 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը: «Բանանցը» 52 միավորով երրորդն էր: «Ալաշկերտն» էլ Եվրոպա լիգային մասնակցելու հնարավորություն է ստացել Հայաստանի Գավաթում հաղթելու շնորհիվ:

Share |

Լրահոս

Loading...