ԵԼ. Որակավորման առաջին փուլի վիճակահանությունը՝ ուղիղ

17:20 18.06.2019

Երևանի ժամանակով 17:30-ին շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կկայանա Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանն այս տարի մրցաշարում ներկայացնելու են գավաթակիր «Ալաշկերտը», Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր «Փյունիկը» և բրոնզե մեդալակիր «Բանանցը»:

Որակավորման առաջին փուլին մասնակցելու է 94 թիմ:

«Բանանցն» ընդգրկված է 3-րդ խմբում: Մեր թիմի հավանական մրցակիցներն են՝

«Տոբոլ» (Ղազախստան)

«Ստյաոա» (Ռումինիա)

«Կուկեսի» (Ալբանիա)

«Մաքքաբի Հայֆա» (Իսրայել)

 

«Չուկարիչի» (Սերբիա)

«Ալաշկերտը» 6-րդ խմբում է: Մեր գավաթակրի հավանական մրցակիցներն են՝

«Չիխուրա Չաչխերե» (Վրաստան)

«Ռիգաս» (Լատվիա)

«Հոնվեդ» (Հունգարիա)

«Ռադնիկ» (Բոսնիա և Հերցեգովինա)

«Մակեդոնիա Սկոպյե» (Մակեդոնիա)

«Փյունիկը» 9-րդ խմբում է, իսկ հավանական մրցակիցներն են՝

«Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա)

«Բալզան» (Մալթա)

«Լաչի» (Ալբանիա)

«Շկուպի» (Մակեդոնիա)

«Պետրոկուպ» (Մոլդովա)

«Նարվա» (Էստոնիա)

Վիճակահանության ընթացքին ուղիղ հետևեք ԱՅՍՏԵՂ:

Share |

Լրահոս

Loading...