Էմերսոնը՝ Ազարի հեռանալու մասին․ WhatsApp-ում նա գրեց․ սիրում եմ ձեզ, տղանե՛ր, ու լքեց խումբը

22:47 18.06.2019

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Էմերսոնը մանրամասներ է պատմել Էդեն Ազարի՝ ակումբից հեռանալու մասին։ 

«Ազարի վերջին ժեստը WhatsApp-ի խմբում հրաժեշտ տալն էր։ Նա հաջողություն մաղթեց տղաներին։ Դրանից հետո մենք նրանից ոչինչ չենք լսել։ Այս ամենը շատ անսովոր է։ 

Նա գրել էր․ «»Շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ, տղանե՛ր», իսկ հետո հայտնվեց գրություն․ «Էդեն Ազարը լքել է խումբը», ու ես այդտեղ մտածեցի․ «Գրողը տանի, նա իսկապես հեռացավ»»,-Էմերսոնի խոսքերն է մեջբերում ESPN-ը։ 

Հիշեցնենք, որ 28-ամյա Էդեն Ազարը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Հունիսի 13-ին տեղի ունեցավ բելգիացու շնորհանդեսը՝ որպես «արքայական» ակումբի ֆուտբոլիստ։ 

Share |

Լրահոս

Loading...