Եվրո-2019 Մ-19 տոմսերն արդեն վաճառքում են

17:15 18.06.2019

Հունիսի 18-ին նախնական վաճառքի են հանվել Եվրոպայի Մ-19 առաջնության խմբային փուլի բոլոր խաղերի տոմսերը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

«Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում կարելի է ձեռք բերել բոլոր 3 մարզադաշտերում նշանակված խաղերի տոմսերը, իսկ «Բանանցի» տարածքում և ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում վաճառվում են միայն տվյալ մրցավայրերում կայանալիք խաղերի տոմսերը։

Խմբային փուլի խաղերի տոմսերի արժեքը՝ «Հանրապետական» մարզադաշտ՝ Արևմտյան և Արևելյան տրիբունաներ՝ 500 դրամ, Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 200 դրամ «Բանանց» մարզադաշտ՝ Արևմտյան և Արևելյան տրիբունաներ՝ 500 դրամ, Հյուսիսային տրիբունա՝ 200 դրամ ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ մեկ հիմնական տրիբունա՝ 500 դրամ։

Share |

Լրահոս

Loading...