Ես ավելի շուտ կհաղթեմ թագավորական ձիարշավը. Բեյլի գործակալը ֆուտբոլիստի՝ վարձավճարով այլ ակումբ տեղափոխվելու մասին

21:48 18.06.2019

Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետտը բացառել է, որ ֆուտբոլիստը վարձավճարով այլ ակումբ կտեղափոխվի։ 

«Ես ավելի շուտ կհաղթեմ թագավորական ձիարշավը Ասկոտեում, քան Գարեթը այլ ակումբ կտեղափոխվի վարձակալական հիմունքներով։ Վարձավճար չի լինելու։

Չեմ կարծում, որ Գարեթը ուզում է վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվել։ Նա երջանիկ է Իսպանիայում։ Ես կարծում եմ, որ պետք է տեղի ունենա ինչ-որ անշրջելի բան, որպեսզի նա գնա այդ քայլին»,-Բարնետտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։ 

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է վաճառել ուելսցու տրանսֆերը։ Բեյլը, սակայն, չի պատրաստվում հեռանալ «արքայական» ակումբից։ 

Share |

Լրահոս

Loading...