Աղբյուր․ Մատան կերկարաձգի պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ

20:13 18.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կմնա թիմում։ 

Ինչպես տեղեկացնում է Independent-ը, իսպանացի ֆուտբոլիստը երկարաձգելու է պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ։ Գործող պայմանագիրը լրանում է հունիսի 30-ին։ Նոր պայմանագիր չկնքելու դեպքում Մատան ազատ գործակալի կարգավիճակով լքելու է թիմը։ 

31-ամյա իսպանացին հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2014 թվականի հունվարից։ Մինչ այդ Մատան հանդես էր գալիս անգլիական մեկ այլ ակումբի՝ «Չելսիի» կազմում։ 

Ավարտված մրցաշրջանում Խուան Մատան ՄՅՈւ-ի կազմում մասնակցել է 32 հանդիպման ու դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 

Share |

Լրահոս

Loading...