Սարրին կողմնորոշվել է Յուվենտուսի տրանսֆերային գլխավոր թիրախի հարցում

14:10 18.06.2019

«Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին տվել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց ցանկանում է 2019/18 մրցաշրջանում տեսնել թուրինյան ակումբում: «Ծեր սինյորայի» ղեկավարությունը պետք է փորձի պայմանավորվել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի և ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսի տրանսֆերների շուրջ: Այս մասին հաղորդում է SportItalia-ի լրագրող Ալֆրեդո Պեդուլան:

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմում տեսնել Ռոմելու Լուկակուին, իսկ ահա Իկարդիի հետ հույսեր չի կապում: Արգենտինացին այլ ակումբներից առաջարկների պակաս չունի, բայց հենց «Յուվենտուսն» է համարվում նախընտրելի տարբերակ նրա համար:

Ինչ վերաբերում է Մարկինյոսին՝ նրա տրանսֆերը հնարավոր է միայն ՊՍԺ-ի ու Մաթեյս դե Լիգտի միջև բարեհաջող բանակցությունների պարագայում:

25-ամյա բրազիլացին նախկինում արդեն հանդես եկել է Ա Սերիայում. ՊՍժ նա տեղափոխվել է «Ռոմայից»:

Share |

Լրահոս

Loading...