Սուարես․ Բարսենոլայի ֆուտբոլիստները հավատում են Վալվերդեին

20:42 18.06.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հասցեին ուղղված քննադատությունների վերաբերյալ։ 

««Բարսելոնայի» ֆուտբոլիստները հավատում են Վալվերդեին։ Եթե «Լիվերպուլի» հետ հանդիպումը այլ կերպ ավարտվեր, ոչ ոք մի բառ անգամ չէր ասի Վալվերդեի մասին։ Բոլորը կհամարեին, որ մրցաշրջանը հիասքանչ է ստացվել թե՛ Վալվերդեի, թե՛ մեզ համար։

Մենք ամբողջությամբ վստահում ենք մեր մարզչին։ Նա շարունակելու է ստանալ ֆուտբոլիստների աջակցությունը, սակայն ամեն բան որոշվելու է ակումբի ղեկավարության կողմից»,-ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում RAC1-ը։ 

Հիշեցնենք, որ 2017-18 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում և նախորդ մրցաշրջանում կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դուրս մնալու քննադատությունների հիմնական թիրախը հենց Վալվերդեն է։ 

Ակումբի ղեկավարությունը, սակայն, շարունակում է վստահել իսպանացի մասնագետին։ Մի քանի օր առաջ էլ տեղի էր ունեցել Ժոզեպ Բարտոմեուի և Էռնեստո Վալվերդեի հանդիպումը, որտեղ կողմերը քննարկել էին տրանսֆերային անելիքները։ 

Share |

Լրահոս

Loading...