Պաշտոնական․ Լյուսեն Ֆավրը երկարաձգեց պայմանագիրը Բորուսիայի հետ

18:16 18.06.2019

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը երկարաձգել է գործող պայմանագիրը ակումբի հետ։

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

61-ամյա շվեյցարացի մասնագետը նախորդ ամառ է գլխավորել «Բորուսիան»։ Ֆավրի գլխավորությամբ դորտմունդյան ակումբը Գերմանիայի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը: Չեմպիոն «Բավարիան» ընդամենը երկու միավորով գերազանցեց «Բորուսիային»։ 

Հավելենք, որ 2011-ից 2015 թվականներն ընկած ժամանակահատվածում Ֆավրը գլխավորել է Մյունխենգլադբախի «Բորուսիան»։ 

Share |

Լրահոս

Loading...