ՄՅՈւ-ն պայքարում է Խամեսի տրանսֆերի համար. Ռեալը հայտնել է, թե որքան է գնահատում խաղացողին

09:35 18.06.2019

Կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը շարունակում է հետաքրքրել եվրոպական մի շարք ակումբների:

Բացի «Նապոլիից» ու «Յուվենտուսից», ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիական ակումբը մտադիր է մրցակցել նեապոլիտանական ակումբի հետ, որը սկսել է բանակցությունները կիսապաշտպանի տրանսֆերի հարցով:

Խամեսը վերջին երկու տարիները վարձակալությամբ անցկացրել է «Բավարիայում», որը հրաժարվել է օգտվել ֆուտբոլիստին գնելու առաջնային իրավունքից՝ 42 մլն եվրոյով:

Հավելենք, որ Մադրիդի «Ռեալը» Խամեսի տրանսֆերը գնահատում է 55 մլն եվրո:

Share |

Լրահոս

Loading...