Բարսելոնան պատրաստ է վերադարձնել Նեյմարին միայն մի պայմանով

00:30 18.06.2019

«Բարսելոնան» պատրաստ է դիտարկելու Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձը։ Այս մասին հաղորդում է El Chiringuito-ն։

Ըստ աղբյուրի տեղեկությունների` կատալոնական ակումբը մտադիր է հրապարակային ներողություն պահանջել ֆուտբոլիստից 2017-ին իր սկանդալային տեղափոխության համար։ Հիշեցնենք` 2017-ին ՊՍԺ-ն 222 միլիոն եվրոյով գնեց ֆուտբոլիստին «Բարսելոնայից»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նեյմարն ու հայրը ձգձգում էին տրանսֆերը, որպեսզի կատալոնական ակումբից բոնուսներ ստանան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա բրազիլացու գործակալ Պինի Զահավին աշխատանքներ է տանում այն ուղղությամբ, որ իր հաճախորդը միանա իսպանական երկու գրանդներից մեկին` «Ռեալին» կամ «Բարսելոնային»։

ՊՍԺ-ի կազմում ավարտված մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է Լիգա 1-ի 17 խաղի, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ։

Share |

Լրահոս

Loading...