Նեյմարի գործարքի արդյունքում ՊՍԺ-ն ուզում է ստանալ Ռեալի ֆուտբոլիստին

18:38 18.06.2019

Նեյմարի համար մղվող տրանսֆերային պայքարը շարունակվում։ Թեպետ վերջին օրերին լայնորեն քննարկվում է բրազիլացու վերադարձը «Բարսելոնա», այնուամենայնիվ չի պակասում նաև Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունը ՊՍԺ-ի աստղի նկատմամբ։ 

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» կարող է զգալիորեն մեծացնել 27-ամյա բրազիլացուն գնելու շանսերը, եթե գործարքի մեջ ներառի կիսապաշտպան Կասեմիրոյին, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական ակումբը։ «Պարի Սեն Ժերմենին» պետք է ֆուտբոլիստ, ով կուժեղացնի դաշտի կենտրոնը։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Կասեմիրոն հրաշալի տարբերակ է։ 

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն մտադիր չէ Նեյմարին հեշտությամբ բաց թողնել։ Լիգա 1-ի չեմպիոնները ցանկանում են ստանալ գրեթե այնքան գումար, որքան որ վճարեցին 2017-ի ամռանը «Բարսելոնայից» ֆուտբոլիստին գնելու համար (222 միլիոն եվրո)։ Եթե «արքայական» ակումբը Կասեմիրոյին ներառի գործարքի մեջ, կկարողանա զգալիորեն կրճատել վճարվող գումարի չափը։ 

Հիշեցնենք, որ «Ռեալը» Նեյմարի նկատմամբ հետաքրքրություն ուներ դեռևս ֆուտբոլիստի՝ բրազիլական «Սանտոսում» խաղալու տարիներից։ Մինչ այս պահին Ֆլորենտինո Պերեսին չի հաջողվել իրականացնել այդ տրանսֆերը։ 

Share |

Լրահոս

Loading...