Բրազիլական դատարանը կալանքի տակ է դրել Նեյմարի անշարժ գույքը

10:55 18.06.2019

Նեյմարի անհաջողությունները շարունակվում են:

Բրազիլիայի դատարանը ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի 36 անշարժ գույք՝ այդ թվում առանձնատներ,  կալանքի տակ է դրել հարկերը չվճարելու պատճառով:

Մասնավորապես, Սան Պաուլուում կալանքի տակ են դրվել երկու առանձնատներ՝ 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով և 10 մլն եվրո արժողությամբ: Նեյմարը չի կարող վաճառել այդ օբյեկտները, սակայն իրավունք ունի օգտվել դրանցից, հաղորդում է Folha de Sao Paulo-ն։

Իշխանությունները Նեյմարից պահանջում են 15,6 միլիոն եվրո գործի կարգավորման համար: Ֆուտբոլիստի փաստաբանները փորձում են նվազեցնել այն մինչև 2,6 միլիոն եվրոյի:

Նեյմարն արդեն 42,5 միլիոն եվրո է վճարել 2013-ին «Բարսելոնա» տեղափոխվելիս հարկեր չվճարելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Նեյմարը ծանր վնասվածք է ստացել և զրկվել Ամերիկայի Գավաթի խաղարկությանը հանդես գալուց: Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով բաց է թողել ՊՍԺ-ի 23 հանդիպում։

 

Share |

Լրահոս

Loading...