Աղբյուր. Նեյմարը մոտ է Բարսելոնա վերադառնալուն

09:31 18.06.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մոտ է «Բարսելոնա» վերադառնալուն, հաղորդում Է Globo Esporte-ն:

Աղբյուրի տվյալներով՝ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն բանակցություններ է վարում հայտնի բրազիլացի ֆուտբոլիստի հոր հետ։ Կապտանռնագույնները պատրաստ են Նեյմարի համար վճարել 100 մլն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ ներառել Ուսման Դեմբելեին, Իվան Ռակիտիչին և Սամուել Ումտիտիին:

2013-2017 թվականներին Նեյմարը «Բարսելոնայում» անց է կացրել 186 հանդիպում, խփել է 105 գնդակ և  կատարել է 76 գոլային փոխանցում: ՊՍԺ-ում 27-ամյա ֆուտբոլիստը 2018/19 մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:

Այս պահին բրազիլացի հարձակվողն վերականգնվում է վնասվածքից հետո, որը ստացել էր Քաթարի հավաքականի հետ ընկերական խաղում (2:0): 

Share |

Լրահոս

Loading...