Մանչեսթեր Յունայթեդը խելահեղ աշխատավարձով պայմանագիր է առաջարկել Պոգբային

11:22 18.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր կնքել Պոլ Պոգբային հետ:

Daily Mail-ը հայտնում է, որ «սատանաները» պատրաստ են շաբաթական 500 հազար ֆունտ ստերլինգ (շաբաթական մոտ 560 հազար եվրո) վճարել ֆրանսիացի ֆուտբոլիստին, որպեսզի նա մնա թիմում: Այժմ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» վաստակում է շաբաթական մոտ 290 հազար ֆունտ ստերլինգ։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում «Յուվենտուսի», «Ռեալի» և ՊՍԺ-ի կողմից ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվելու մասին:

Անգլիական ակումբի հետ ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության 35 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ (7-ը ՝ 11 մետրանոցից), 9 գոլային փոխանցման հեղինակ և ստացել վեց դեղին քարտ:

Share |

Լրահոս

Loading...