Ռեշֆորդը կերկարաձգի պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ

13:43 18.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվել է երկարաձգել պայմանագիրը 21-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ: Այս մասին հայտնում է The financial Times-ը։

Նոր պայմանագրի ժամկետներն ու պայմանները չեն նշվում։ Խոսվում է միայն այն մասին, որ պայմանագիրը երկարաժամկետ կլինի։ 

Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, որի կազմում նորամուտը նշել է 2016 թվականին: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մարկուսը մասնակցել է 33 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել  6 գոլային փոխանցում: Բացի այդ, Չեմպիոնների լիգայի 10 հանդիպումներում նա խփել է երկու գնդակ։ Բրիտանացու գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը դադարեցրել է բանակցությունները «կարմիր սատանաների» հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Ռեշֆորդը վստահ չէր, որ հաջորդ մրցաշրջանում տեղ կունենա հիմնական կազմում։ 

Share |

Լրահոս

Loading...