Մադրիդի Ռեալը ներկայացրեց հերթական ֆուտբոլիստին

16:49 18.06.2019

Մադրիդի «Ռեալը» ներկայացրեց հերթական նորեկին:

Այն դարձել է «Սանթոսի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը։ Նրա տրանսֆերը արժեցել է 45 մլն եվրո։ 18-ամյա բրազիլացին հաջողությամբ բուժզննում է անցել և ներկայացվել երկրպագուներին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: Ֆուտբոլիստը դեռ չի կողմնորոշվել խաղային համարի հարցում։

Շնորհանդեսի ժամանակ Ռոդրիգոն մի քանի անգամ համբուրել է «Ռեալի» խորհրդանշանը։ Բրազիլիայում Ռոդրիգոն մասնակցել է 49 հանդիպման, խփել է 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...