ATP Հալլե․ Ֆեդերերը խնդիրներ չունեցավ առաջին շրջանի խաղում

20:59 18.06.2019

Գերմանիայում շարունակվում է ATP 500 շարքի Հալլեի մրցաշարը։ 

Առաջին շրջանի իր հանդիպումն է ավարտել մրցաշարի առաջին համար Ռոջեր Ֆեդերերը։ 37-ամյա շվեյցարացին երկու սեթում առավելության է հասել Ավստրալիայի ներկայացուցիչ Ջոն Միլմանի նկատմամբ 7-6(1), 6-3 հաշվով։ Հանդիպումը շարունակվել է 1 ժամ 19 րոպե։ 

Երկրորդ շրջանում աշխարհի երրորդ ռակետի մրցակիցը Ջո-Ուիլֆրեդ Ցոնգան է։ Ֆրանսիացի թենիսիստը երկու սեթում հաղթել է իր հայրենակից Բենուա Պերին։ 

Share |

Լրահոս

Loading...