Սարին որոշել է, թե ում պետք է գնի Յուվենտուսը դաշտի կենտրոնը ուժեղացնելու համար

22:23 18.06.2019

Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին որոշել է, թե ում պետք է գնի իտալական ակումբը դաշտի կենտրոնը ուժեղացնելու համար։ 

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, իտալացի մասնագետը թուրինյան ակումբում ցանկանում է տեսնել «Չելսիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին։ 27-ամյա կիսապաշտպանը խաղացել է Սարիի ենթակայության տակ թե՛ «Նապոլիում», թե՛ «Չելսիում»։ 

Հաղորդվում է, որ 60-ամյա մասնագետը ցանկություն է հայտնել «ծեր սինյորայի» կազմում տեսնել նաև «Չելսիի» պաշտպան Էմերսոնին, սակայն 24-ամյա ֆուտբոլիստը վերջերս հայտարարել է, որ երջանիկ է Լոնդոնում և չի պատրաստվում հեռանալ այնտեղից։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաուրիցիո Սարին «Յուվենտուսում» ուզում է տեսնել նաև «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին և ՊՍԺ-ի պաշտպան Մարկինիոսին։ 

Share |

Լրահոս

Loading...