Սուարեսը նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին

14:25 18.06.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ իրեն դուր էր գալիս խաղալ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ, երբ նա հանդես էր գալիս կատալոնացիների կազմում:

«Պատիվ ունեցա իմ լավագույն տարիներից մեկը՝ որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, անցկացնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի՝ Մեսիի և աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստի՝ Նեյմարի կողքին։ Կյանքիս լավագույն պահերից մեկը նրանց հետ թրեբլ հաղթելն էր:

Ո՞վ չէր ցանկանա հանդես գալ այնպիսի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Նեյմարն է։ Բայց նա պատկանում է ՊՍԺ-ին, և դրանք բաներ են (տեղափոխություն այլ թիմ), որոնց մասին միշտ խոսում են տրանսֆերային պատուհանի ժամանակ», - ասել է Սուարեսը։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «ՊՍԺ» 222 միլիոն եվրոյով:

Share |

Լրահոս

Loading...