ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի տոմսերի վաճառքը մեկնարկում է

15:27 18.06.2019

Օգոստոսի 14-ին Ստամբուլում կխաղարկվի 2019 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Տիտղոսի համար «Բեշիքթաշ Պարկում» պայքարելու են Չեմպիոնների լիգայի հաղթող «Լիվերպուլն» ու «Չելսին»: 

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտարարել է տոմսերի վաճառքի մեկնարկի մասին: Այն կսկսվի այսօր՝ հունիսի 18-ին, Երևանի ժամանակով 16:00-ից: Տոմսերը հասանելի են լինելու այստեղ:

Ստամբուլն առաջին անգամ կհյուրընկալի Սուպերգավաթի խաղը: Թուրքիայում ավելի վաղ անցկացվել է 2005 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը (Աթաթուրք Օլիմպիական մարզադաշտում «Լիվերպուլը» հաղթեց «Միլանին»): 

Տոմսերի արժեքը սկսվում է 50 եվրոյից (3-րդ կարգի տոմսեր), մինչև 150 եվրո՝ 1-ին կարգի տոմսերի համար (մոտ 27-ից 80 հազար դրամ):

Ստամբուլի «Բեշիքթաշ Պարկ» մարզադաշտը տեղավորում է 38 հազար հանդիսական: Նախատեսվում է, որ տեղերի 78 տոկոսը կհատկացվի երկու թիմերի երկրպագուներին:

Նշենք, որ Սուպերգավաթի խաղը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին:

Share |

Լրահոս

Loading...