Տեբաս. Եթե Նեյմարն իրեն լավ պահի, ուրախ կլինեմ նրան ողջունել Լա Լիգայում

09:45 18.06.2019

Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը մեկնաբանել է ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հավանական վերադարձը Իսպանիա: 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Բարսելոնան» նրան կվերադարձնի, եթե նա հրապարակավ ներողություն խնդրի 2017-ին սկանդալային կերպով ՊՍԺ տեղափոխվելու համար: 

«Եթե Նեյմարն իրեն լավ պահի, ես ուրախ կլինեմ նրան ողջունելու Լա Լիգայում», - Տեբասի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա բրազիլացու գործակալ Պինի Զահավին աշխատանքներ է տանում այն ուղղությամբ, որ իր հաճախորդը միանա իսպանական երկու գրանդներից մեկին` «Ռեալին» կամ «Բարսելոնային»։ ՊՍԺ-ի կազմում ավարտված մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է Լիգա 1-ի 17 խաղի, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ։

Share |

Լրահոս

Loading...