Ֆուտբոլ թենիսի կորտում․ Ցոնգան ու Պերը խաղի ընթացքում տեխնիկա են ցուցադրել (տեսանյութ)

19:00 18.06.2019

Գերմանիայում շարունակվում է ATP 500 շարքի Հալլեի մրցաշարը։ 

Այսօր առաջին փուլի իրենց հանդիպումն են անցկացրել Ժո-Ուիլֆրեդ Ցոնգան և Բենուա Պերը։ Ժո-Ուիլֆրեդը առավելության է հասել մրցակցի նկատմամբ 6-4, 7-5 հաշվով։ 

Հանդիպման ընթացքում ֆրանսիացի թենիսիստները «հիշեցրել» են, թե որ երկրի հավաքականն է աշխարհի գործող չեմպիոնը։ Բենուա Պերի մատուցումից հետո վերջինիս ռակետը ընկել է, ինչից հետո թենիսիստը Ցոնգայի հարվածին պատասխանել է ոտքով։ Թենիսիստները առիթը օգտագործել են իրենց ֆուտբոլային ունակությունները ի ցույց դնելու համար։ 

Share |

Լրահոս

Loading...