Տոկիո-2020-ի պատվո հարթակները կպատրաստվեն վերամշակված աղբից

11:11 18.06.2019

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալակիրների համար նախատեսված պատվո հարթակներն առաջին անգամ կպատրաստվեն Ճապոնիայից և Խաղաղ օվկիանոսի ափերից հավաքված պլաստմասից ու պլաստիկե շշերից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Տոկիո-2020-ի կազմակերպիչների խոսքով, 100 պատվո հարթակ պատրաստելու համար անհրաժեշտ կլինի 45 տոննա հումք: Առաջիկայում Ճապոնիայի մթերային խանութներում կտեղադրվեն անհրաժեշտ աղբի հավաքման համար նախատեսված 2000 կետեր:Տոկիո-2020-ի Գործկոմն արդեն հավանություն է տվել այդ նախագծին:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Հանդես կգան 12 հազարից ավելի մարզիկներ` 33 մարզաձեւերում:

Share |

Լրահոս

Loading...