Էդգար Թորոսյան. Մեծ պատիվ է Վիսենտե դել Բոսկեին լսելն ու գիտելիքներ ստանալը

15:40 18.06.2019

Այսօր Երևանում հայ մարզիչների համար դասախոսությամբ է հանդես գալիս իսպանացի հանրահայտ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:

Երևանի «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը շատ է կարևորում ՀՖՖ-ի այս նախաձեռնությունը.

«Շատ ողջունելի է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այս քայլը՝ մեծ մասշտաբով սեմինար կազմակերպելը: Ուրախալի է, որ ճանաչված մասնագետներ են հրավիրվում, որոնք դասախոսություններ են կարդում:

Մեզ համար մեծ պատիվ է նրանց լսելն ու խորհուրդներ ստանալը:Մեծ փորձ ու գիտելիք է մեզ համար այս ամենը: Կարծում եմ՝ որքան շատ աշխարհահռչակ մասնագետներ ժամանեն Երևան ու հանդես գան դասախոսությամբ, այնքան կբարձրանա մարզչական որակը»,- ասաց Թորոսյանը:

Հավելենք, որ «Արարատ-2»-ը Հայաստանի Առաջին խմբի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...