Նուրմագոմեդով. Մաքգրեգորը պետք է վաստակի ռևանշը

13:01 18.06.2019

UFC չեմպիոն, խառը մենամարտերի ռուս մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովն իռլանդացի մարզիկ, նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորի հետ ռևանշի հնարավորություն է տվել: Այդուհանդերձ, ընդգծել է, որ իռլանդացին նախ պետք է վաստակի ռևանշը:

«Մաքգրեգորը պետք է վաստակի ռևանշը: Դա տեղի կունենա, բայց հիմա ես հետաքրքրված չեմ մենամարտով: Եթե նոր բան եք ուզում, արժանացեք դրան: Բայց միայն Դանա Ուայթն է որոշումներ կայացնում: Ես չեմպիոն եմ, նրանք պետք է լսեն ինձ: Հիմա հերթի մեջ են Թոնի Ֆերգյուսոնն ու Դասթին Պորյեն», - Նուրմագոմեդովի խոսքերն է մեջբերել BT Sport-ը:

Նուրմագոմեդովն ու Մաքգրեգորը 2018-ի հոկտեմբերին Լաս-Վեգասում հանդիպեցին օկտագոնի շրջանակում: Մենամարտն ավարտվեց ռուս մարզիկի հաղթանակով: Մենամարտից հետո զանգվածային ծեծկռտուք էր սկսվել Խաբիբի թիմակիցների մասնակցությամբ:

Share |

Լրահոս

Loading...