Գնա դժոխք․ ԱԻԿ-ի երկրպագուների արձագանքը ՉԼ-ի վիճակահանությանը

00:13 19.06.2019

Շվեդական ԱԻԿ-ի երկրպագուները զվարճալի են արձագանքել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությանը, ըստ որի իրենց թիմը կմրցի «Արարատ-Արմենիայի» հետ։

Նրանք շատ ակտիվ են սոցիալական ցանցերում ու բազմաթիվ մեկնաբանություններ են թողնում երևանյան ակումբի կատարած գրառումներում, բայց մի քանիսն իսկապես կարելի է առանձնացնել․

«1983֊ին տեսել եմ Երևանի «Արարատին»։ «Դինամոն» 3֊0 հաշվով հաղթեց նրանց Թբիլիսիում։ 50000 մարդ էր ներկա սովետական դերբիին»,- գրել է օգտատերեից մեկը։

Օգտատերերից մեկն էլ հիշել է, որ «Արարատը» «Նոյի լեռն է», իսկ մյուսն առհասարակ դիմել է Google Translate-ի օգնությանն ու «դժոխք ուղարկել» հայկական թիմին:)

Share |

Լրահոս

Loading...