Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա 9 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտում

14:33 19.06.2019

Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 15-ին հյուրընկալվելիս կմրցի Ֆինլանդիայի հետ:

ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, հանդիպումը կկայանա Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում:

Մարզադաշտն ընդհանուր առմամբ 9 հազար հանդիսական է տեղավորում: Այն հանդիսանում է ֆիննական «Ինտեր Տուրկու» և «Տուրուն Պալոսեուրա» թիմերի տնային մարզադաշտը:

Խաղի մեկնարկը եվրոպական ժամով 18:00-ին է նախատեսված:

 

Share |

Լրահոս

Loading...