Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականի հանդերձարանն իտալացիների նկատմամբ հաղթանակից հետո

00:34 19.06.2019

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հանդերձարանում տրամադրությունը շատ բարձր է եղել Իտալիայի նկատմամբ ընկերական խաղում տարած հաղթանակից հետո։

Լուսանկարները ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՖՖ-ի ֆուտզալի բաժնի պետ Վահագն Հարությունյանը։

Հիշեցնենք՝ մեր ընտրանին իտալական Նովարա քաղաքում կայացած խաղում 2։1 հաշով տպավորիչ հաղթանակ է տարել։ Եվս մեկ հանդիպում ֆուտզալի Հայաստանի հավաքականն իտալացիների հետ կանցկացնի վաղը՝ հունիսի 19-ին։

Share |

Լրահոս

Loading...